Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.02.2013 | 00:05

Երանի այն մարդուն, որին չի տանջում իր խիղճը, և ով չի կորցրել իր հույսը։ Հարստությունը բարիք չէ ժլատ մարդու համար, և չկամ մարդու ինչի՞ն է պետք իր ունեցվածքը։ Ով հավաքում է իրեն զրկելով, նա հավաքում է այլոց համար, և նրա բարիքները ուրիշները պիտի վայելեն։ Ով չար է իր անձի հանդեպ, ո՞ւմ համար բարի կլինի. նա ուրախ չի լինի նույնիսկ իր բարիքների մեջ։ Ավելի չար մարդ չկա, քան նա, ով չարակամ է ինքն իր նկատմամբ, և դա նրա չարության հատուցումն է։

Սիրաքի իմաստությունը 14. 2-6

Դիտվել է՝ 2083

Մեկնաբանություններ